Բարսելոնան համաձայության է հասել Լաուտարոյի գործակալի հետ
«Բարսելոնան» ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Բարսելոնան» միլանյան ակումբին առաջարկում է 80 մլն եվրո + Խունիոր Ֆիրպո, սակայն «Ինտերը» ցանկանում է ստանալ խաղացողի հրաժարագինը, որը, ըստ պայմանագրի, կազմում է 111 մլն եվրո։ Հատկանշական է, որ այդ հրաժարագինը գործելու է միայն հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել խաղացողի գործակալի հետ։ Լաուտարոն կատալոնական ակումբի կազմում վաստակելու է տարեկան 12 մլն եվրո, որին կգումարվեն նաև տարբեր բոնուսներ։
# Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ