Բարսելոնան համաձայնության էր հասել Սեդրիկ Բակամբուի հետ, սակայն վերջին պահին մտքափոխվել է

Բարսելոնան համաձայնության էր հասել Սեդրիկ Բակամբուի հետ, սակայն վերջին պահին մտքափոխվել է

31/01/2020 - 12:18

Կատալոնական «Բարսելոնան» վերջին քայլերն է գործադրում՝ կենտրոնական հարձակղվող ձեռք բերելու ուղղությամբ։

Catalunya Radio-ի հաղորդմամբ՝ երեկ «Բարսելոնան» համաձայնության էր հասել «Բեյցզին Գոան»-ի հարձակվող Սեդրիկ Բակամբուի հետ։ Ակումբը նախատեսել էր վարձակալել խաղացողին։

Խաղացողն արդեն եղել է Իսպանիայի ճանապարհին, որպեսզի ավարտին հասցնի գործարքը։ «Բարսայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը համաձայնության էր հասել խաղացողի գործակալի հետ, իսկ չինական ակումբի ղեկավարությունը տվել էր իր համաձայնությունը։

Աֆրիկացի 28-ամյա հարձակվողը Սեուլից թռել էր Բանկոգ, այտեղից էլ պիտի թռչեր Կատալոնիյաի մայրաքաղաք։ Սակայն, Բակամբուն այդպես էլ ինքնաթիռ չի նստել, քանի որ Էրիկ Աբիդալը նրան տեղեկացրել է, որ կատալոնական ակումբը մտքափոխվել է նրա հարցում։ Արդյունքում խաղացողը Սեուլ է վերադարձել, որտեղ ակումբի կազմում պատրաստվում է ասիական Չեմպիոնների լիգային։

Դեռևս հայտնի չեն հանգամանքները, որի պատճառով կատալոնական ակումբը հրաժարվել է ձեռքբերել հարձակվողին։

Բակամբուն Twitter-ի իր միկրոբլոգում կատակել է այս թեմայով՝ գրելով․

«Հե՜յ, transfermarkt, խնդրում եմ՝ իմ տրանսֆերային պատմության մեջ գրի՛ր «գրեթե Բարսելոնա», շնորհակալություն»:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023