«Բարսելոնան» հաղթեց «Ռայո Վալեկանոյին»` բարձրանալով առաջին տեղ 🎥
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։
Կատալոնական ակումբի հաղթական գոլը 28-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին` աչքի ընկնելով 11-մետրանոցից։
«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 51-ի և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 51 միավոր ունի նաև գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը», որը լրացուցիչ ցուցանիշներով նահանջեց երկրորդ տեղ։ Երրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ատլետիկոն» հավաքել է 50 միավոր։ «Ռայո Վալեկանոն» 35 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից