Բարսելոնան հաղթեց Խետաֆեին և միացավ առաջատարների խմբին🎥
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին, երբ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերժի Ռոբերտոն։
Հյուրերի պատասխանը չուշացավ։ 19-րդ րոպեին «Խետաֆեն» գեղեցիկ գրոհ կազմակերպեց, որը զարգացրին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Կառլես Կալենյան ու Սանդրո Ռամիրեսը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց վերջինս։
Նախքան ընդմիջման գնալը` 30-րդ րոպեին, Ռոնալդ Կումանի սաները կրկին առաջ անցան հաշվի մեջ. Մեմֆիս Դեպայը հարձակման ձախ թևից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ ու հաշիվը դարձրեց 2:1։
Կողմերն այդ հաշվով էլ գնացին ընդմիջման։
Երկորդ խաղակեսում էլ, ճիշտ է, կատալոնական ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին (72%), սակայն վտանգավոր գրոհների տեսանկյունից գրեթե հավսար պայքար էր դաշտում. երկու կողմերն էլ կարող էին հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնել, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Դեպայի գոլն այս խաղում վերջինն էր։
Այսպիսով, «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Խետաֆեին», վաստակեց 7 միավոր և միացավ առաջատարների խմբին։ Նույնքան միավոր ունեն նաև «Ռեալ Մադրիդը», «Սևիլիան», «Մալյորկան», «Վալենսիան», որոնք կիսում են 1-5-րդ հորիզոնականները։
«Բլաուգրանասը» լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն է։
«Խետաֆեն» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և դեռևս միավոր չի վաստակել ու զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խետաֆե, Կառլես Ալենիա, Մեմֆիս Դեպայ, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Կուման, Սանդրո Ռամիրես, Սերժի Ռոբերտո