Բարսելոնան կրկին մերժում է ստացել
Կատալոնական «Բարսելոնան» անպայման ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակմանը միտված խաղացող ձեռք բերել։
Ակումբի ղեկավարության հերթական թիրախը «Էվերտոնի» 22-ամյա հարձակվող Ռիչարլիսոնն է։ Ըստ Sky Sports-ի՝ կատալոնական ակումբն 100 մլն եվրո է առաջարկել անգլիական ակումբին, սակայն անմիջամես մերժում է ստացել։
Բրազիլացին համարվում է «Էվերտոնի» ամենաառանցքային խաղացողներից մեկը։ Ակումբը մտադրված է մոտ ժամանակներս ուժեղանցել ակումբի կազմը և նպատակ չունի բաց թողնել իր առաջատարներին։
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը վաղուց է հետևում խաղացողի շուրջ ձևավորվող իրադարձություններին։ Ֆրանսիացի նախկին խաղացողը կարծում է, որ Ռիչարլիսոնը հիանալի կընդգրկվի «Բարսելոնայի» խաղային մոդելի մեջ։
22-ամյա բրազիլացին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մանսկացել է 22 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Էվերտոն, Ռիչարլիսոն, տրանսֆերներ