«Բարսելոնան» կորուստով է մոտենում «Ատլետիկոյի» դեմ խաղին 📸
«Բարսելոնայի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիացի ֆուտբոլիստը ծախ ձնկի շրջանում ցավեր ունի, ուստի «բլաուգրանայի» մարզչական շտաբը և բուժանձնակազմը որոշել են ռիսկի չդիմել։
28-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 34 խաղում 10 գոլ ու 13 ասիստ է գրանցել։
«Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml