Բարսելոնան կողմնորոշվել է «10» համարի ճակատագրի հարցում
«Բարսելոնան» Լեո Մեսիի հեռանալուց հետո մտադիր է ընթացիկ մրցաշրջանում որևէ մեկին չտալ «10» համարը, որի ներքո 2008 թվականից հանդես էր գալիս արգենտինացի հարձակվողը, ով վերջերս տեղափոխվեց ՊՍԺ։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը ցանկանում էր ընդհանրապես շրջանառությունից հանել «10» համարը, սակայն Լա լիգայի կանոնադրությունը թույլ չի տալիս վարվել այդպես։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասը» 2021/22 մրցաշրջանում որևէ մեկին չի տա այդ համարը, իսկ հետագայում այն կարող է ստանալ ակումբի սաներից մեկը։
Խոսկացություններ կային, որ նոր մեկնարկած մրցաշրջանում «10» համարով սկսելու է հանդես գալ Ֆիլիպե Կոուտինիոն, սակայն այդ տեղեկությունն էլ չհաստատվեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Ֆիլիպե Կոուտինիո