Բարսելոնան կողմնորոշվել է Կոուտինիոյի ապագայի հարցում
Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն 2020/21 մրցաշրջանը միանշանակ կանցիացնի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ակումբի ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ հույսեր է կապում Կոուտինիոյի հետ։
28-ամյա կիսապաշտպանի վաճառքի միակ հավանական տարբերակն այն է, որ որևէ ակումբ իրապես խոշոր գումար վճարի նրա տրանսֆերի դիմաց, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ակումբ պատրաստ կլինի բավարարել «Բարսելոնայի» ֆինանսական պահանջները։
Ֆիլիպե Կոուտինիոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բավարիայի» կազմում, որի հետ նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները՝ Բունդեսլիգայի չեմպիոնությունը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև Գերմանիայի գավաթը։
# Բարսելոնա, Ֆիլիպե Կոուտինիո