Բարսելոնան կողմնորոշվել է Ալվեսի ապագայի հարցում
«Բարսելոնայի» ձախ պաշտպան Դանի Ալվեսը, ամենայն հավանականությամբ, կշարունակի մրցելույթները կատալոնական ակումբի կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, բրազիլացի պաշտպանի խաղը շատ է գոհացնում «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավիին, այդ պատճառով էլ որոշում է կայացվել օգտվել Ալվեսի ու կատալոնական ակումբի միջև գործող պայմանագրի հատուկ կետից, որը թույլ է տալիս այն երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով։
Նշվում է, որ Խավին արդեն վերջնական կողմնորոշվել է Ալվեսի ապագայի հարցում և ցանկանում է շարունակել նրա հետ համագործակցությունը։
Ինքը` Ալվեսը, նույնպես ցանկանում է շարունակել հանդես գալ «Բարսելոնայի» կազմում, քանի որ մտադիր է ԱԱ-2022-ին մոտենալ օպտիմալ մարզավիճակում, որպեսզի կարողանա Բրազիլիայի հավաքականի հետ մասնակցել տարվա գլխավոր ֆուտբոլային մրցաշարին։
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը 6 տարվա դադարից հետո 2021 թ. նոյեմբերին վերադարձավ «Բարսելոնա», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում`դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Դանի Ալվես, Խավի, Քաթար-2022