Բարսելոնան կենտրոնացել է Բայերի աստղին ձեռք բերելու վրա

Բարսելոնան կենտրոնացել է Բայերի աստղին ձեռք բերելու վրա

18/05/2020 - 14:49

«Բարսելոնան» սկսել է լրջորեն հետաքրքրվել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Tribal Football-ը, կատալոնական ակումբի ղեկավարները պատրաստ են գործարքում ներառել երեք ֆուտբոլիստ։ Խոսքը եզրային պաշտպան Էմերսոնի ( վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»), Մարկ Կուկուրելիայի (հանդես է գալիս «Խետաֆեի կազմում, սակայն «Բարսելոնան» նրան ձեռք բերելու անմիջական իրավունք ունի), և Կառլոս Ալենիայի մասին է, ով նույնպես վարձավճարով հանդես է գալիս «Բետիսի» կազմում։

Ըստ Transfermarkt պորտալի՝ 20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը գնահատվում է 81 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Հավերցը «Բայերի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնկացել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023