Բարսելոնան կգնի բրազիլացի երիտասարդ կիսապաշտպանի և վարձակալությամբ այլ ակումբի կտրամադրի

Բարսելոնան կգնի բրազիլացի երիտասարդ կիսապաշտպանի և վարձակալությամբ այլ ակումբի կտրամադրի

31/01/2020 - 13:39

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական «Բարսելոնան» բրազիլական «Պալմեյրասի» հետ համաձայնեցրել է 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի տրանսֆերը։

Ակումբը խաղացողի համար կվճարի 7 մլն եվրո։ Ըստ աղբյուրի՝ խաղացողն այսօր բուժզննում կանցնի և 5 տարվա պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։

«Բարսելոնան» տրանսֆերի հաստատումից անմիջապես հետո խաղացողին վարձակալական հիմունքներով կտրամադրի «Վալյադոլիդին»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023