Բարսելոնան, կարծես թե, հաղթահարել է կախվածությունը Մեսսիից
Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի ճանապարհին «Բարսելոնան» հաղթահարեց «Ռեալ Սոսիեդադի» արգելքը (1:1, 3:2 11-մետրանոց հարվածաշար)։ Այդ հանդիպմանը կատալոնական ակումբի կազմից բացակայում էր թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։
Ըստ Opta Sports-ի հաշվարկների՝ «կապտանռնագույններն» առանց Մեսսիի անցկացրած վերջին 10 հանդիպումներում չեն պարտվում՝ տանելով 8 հաղթանակ և 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Լա լիգա, Լեո Մեսսի, Ռեալ-Սոսիեդադ