Բարսելոնան կամային հաղթանակ տոնեց Ունիոնիստասի դեմ խաղում 🎥

Բարսելոնան կամային հաղթանակ տոնեց Ունիոնիստասի դեմ խաղում 🎥

19/01/2024 - 00:22

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն` 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ունիոնիստասի» դեմ։

Անհաջող ընթացք ստացած խաղում «բլաուգրանան» կարողացավ 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ալվարո Գոմեսը, ինչից հետո Խավիի թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Իվան Մարտինեսի պաշտպանած դարպասը։

Կատալոնական ակումբի գոլերը խփեցին Ֆերրան Տորեսը, Ժյուլ Կունդեն ու Ալեխանդրո Բալդեն։

Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023