Բարսելոնան ծանր պայքարում հաղթեց Վալենսիային🎥
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց 15-րդ րոպեին Ռաֆինիայի խփած միակ գոլը։
Նշենք, որ 55-րդ րոպեին կատալոնական ակումբի հարձակվող Ֆերրան Տորեսը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. գնդակը շեղ ընթացավ։
59-րդ րոպեին էլ «կապտանռնագույնները» մնացին 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Ռոնալդ Արաուխոն։
Ստանալով քանակական առավելություն` «չջղիկները» ճնշում էին գործադրում, սակայն գործն այդպես էլ չհասավ իրական գոլային պահերի։
Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վասակեց 62 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Վալենսիան», 23 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռաֆինյա-Լիդս, Ռոնալդ Արաուխո, Վալենսիա, Ֆերրան Տոռես