Բարսելոնան ծանր իրավիճակում հաղթեց Մալյորկային` էականորեն մոտենալով ՉԼ գոտուն🎥
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից «Բարսելոնան» տիրեց նախաձեռնությանը և ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն մի քանի անգամ հյուրերի ֆուտբոլիստները վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Այդուհանդերձ, Խավիի սաները նախքան ընդմիջման գնալը կարողացան բացել խաղի հաշիվը. 44-րդ րոպեին աչքի ընկավ Լյուկ դե Յոնգը։
Կողմերն ընդմիջման գնացին «բլաուգրանասի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ կեսի որոշ հատվածն անցավ կատալոնական ակումբի առվելությամբ, սակայն «կապտանռնագույնները» չկարողաղան կրկնապատկել հաշվի տարբերությունը, իսկ խաղավարտին մոտ «Մալյորկան» նետվեց առաջ` խաղը փրկելու։
Լուիս Գարսիայի սաները ստեղծեցին շի շարք կիսագոլային պահեր, սակայն, ի վերջո, «Բարսելոնան» դիմացավ ճնշամը։
Ամեն դեպքում, 90+2-րդ րոպեին տանտերերը քիչ մնաց ոչ-ոքի կորզեին, սակայն Խաումեի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո հիանալի սեյվի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
Այսպիսով, «Բարսելոնան», չնայած այս խաղին մոտեցել էր շատ լուրջ կադրային խնդիրներով (խմբ.` կատալոնական ակումբի կազմից «Մալյորկայի» դեմ հանդիպումը բաց էր թողնում ոչ ավել, ոչ պակաս 18 ֆուտբոլիստ), միևնույնն է, հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 31 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական ու էականորեն մոտեցավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ատլետիկո Մադրիդին», որն իր ակտիվում ունի 32 միավոր։
«Մալյորկան» մնաց 20 միավորով և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լյուկ դե Յոնգ, Խավի, Մալյորկա