Բարսելոնան խոշոր հաշվով պարտվեց Մոնակոյի Գամպերի գավաթի խաղում 
«Բարսելոնան» սեփական մարզադաշտում անցկացրեց Ժոան Գամպերի գավաթի ամենամյա հանդիպումը։ Կատալոնական ակումբն այս անգամ մրցեց «Մոնակոյի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո, երկրորդ 45 րոպեների ընթացքում մոնեգասկյան ակումբը շոկի ենթարկեց «բլաուգրանային» և հաղթեց 3:0 հաշվով։
Ադի Հյութերի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լամին Կամարան, Բրիլ Էմբոլոն ու Քրիստիան Մավիսան։
Այսպիսով, «Մոնակոն», «Բարսելոնայից» բացի, դարձավ միյան 12-րդ ակումբը, որը հաղթեց Ժոան Գամպերի գավաթի խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am