«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Օսասունային»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Օսասունային»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥

28/03/2025 - 01:52

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։

«Բլաուգրանան» ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային ու տարածքային հսկայական առավելություն և Պամպլոնայից ժամանած հյուրերին հաղթեց 3:0 հաշվով։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ֆերան Տոռեսը, Դանի Օլմոն ու Ռոբերտ Լևանդովսկին։

Կատալոնական ակուբը վաստակեց 63 միավոր և առաջին տեղում է։ «Բարսելոնան» արդեն 3 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալին»։ «Օսասունան» 33 միավորով 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023