«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Սևիլիային»` սրելով Լա լիգայի չեմպիոնական պայքարը 🎥
Իսպանական Լա լիգայի 23-րդ «Բարսելոնան» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստաիդոնում մրցեց «Սևիլիայի» դեմ։
«Բլաուգրանան» կարողացավ 4:1 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տանել։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերմին Լոպեսը, Ռաֆինիան ու Էրիկ Գարսիան։ «Սևիլիայից» աչքի ընկավ Ռուբեն Վարգասը։
Կատալոնական ակումբը միավորների քանակը հասցրեց 48-ի ու երրորդ տեղում է` առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով երկու միավորով։ Երկրորդ տեղը զբաղեցնող մադրիդյան մյուս ակումբը` «Ատլետիկոն», ունի 49 միավոր։ «Սևիլիան» 13-րդ տեղում է և ունի 28 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից