Բարսելոնան խնդիրներ ունի թիմի հավանական նորեկներին հայտավորելու հարցում
«Բարսելոնան» ֆուտբոլիստներին հայտավորելու հարցում կրկին խնդիրների առջև է կանգնել։
Հայտնի է, որ ազատ գործակալի կարգավիճակով կատալոնական ակումբի շարքերը համալրելու են «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստիենսենն ու «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։
Բացի դրանից, «բլաուգրանան» երկարաձգել է նաև թիմի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի պայմանագիրը, որն ավարտվում էր հունիսի 30-ին ու նրան նույնպես վերահայտավորելու կարիք է լինելու։
Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» դեռևս պաշտոնապես չի հայտարարել այդ գործարքների մասին, քանի որ շարունակում է ֆինանսական խնդիրներ ունենալ, ինչի հետևանքով էլ չի կարողանում նրանց հայտավարել հաջորդ մրցաշրջանի համար։
Նշվում է, որ եթե Լա լիգայի հաջորդ խաղարկությունը մեկնարկեր արդեն վաղը, ապա այդ ֆուտբոլիստները չէին կարողանա մասնակցել հանդիպումներին։
Հաղորդվում է, որ այդ խնդիրը լուծելու համար կատալոնական ակուկբը պետք է թեթևացնի աշխատավարձերի բյուջեն։
Հիշեցնենք, որ գործնականում նույն խնդրի հետևանքով «Բարսելոնայից» հեռացավ Լեո Մեսսին, իսկ ակումբը հետագայում մեծ դժվարությամբ հայտավորեց թիմի նորեկներ Ֆերրան Տորեսին, Դանի Ադամա Տրաորեին, Դանի Ալվեսին ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Լա-լիգա, Սերժի Ռոբերտո, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե