Բարսելոնան Լևանդովսկիի տրանսֆերի հարցում նոր` բարելավված առաջարկ է պատրաստում
«Բարսելոնան» հույսը չի կորցրել, որ կկարողանա ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։
Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, «բլաուգրանան» նոր` բարելավված առաջարկ է պատրաստում գործարքի համար։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստվում է բավարարել մյունխենյան ակումբի ֆինանսական պահանջը ու գործարքի դիմաց առաջարկել 50 մլն եվրո։
Այդուհանդերձ, գործարքի իրագործման ամենաիրական խոչընդոտն այն է, որ տրանսֆերային շուկայում «Բավարիան» չի տեսնում այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանա փոխարինել լեհ գոլահարին։
Ինքը` 33-ամյա ֆուտբոլիստը, բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ «Բավարիայից» ու կարիերան կշարունակի միայն «Բարսելոնայի» կազմում։
Լևանդովսկին հուսով է, որ «բավարական մեքենան» կվաճառի նրան, սակայն համաձայնության չհասնելու դեպքում չի պատրաստվում սրել հարաբերություններն ակումբի ղեկավարության հետ ու կշարունակի կատարել գործող պայմանագրով նախատեսված բոլոր կետերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Բարսելոնան» գործարքի դիմաց առաջարկել է 40+5 մլն եվրո, սակայն այն մերժվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ