«Բարսելոնան» ինքնագոլի շնորհիվ հաղթեց «Լեգանեսին»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥

«Բարսելոնան» ինքնագոլի շնորհիվ հաղթեց «Լեգանեսին»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥

13/04/2025 - 00:51

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Լեգանեսի» դեմ։

Հանդիպման դարպասի մեկ գրավում գրանցվեց. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։

Կատալոնական ակումբը հաղթեց 48-րդ րոպեին մրցակցի պաշտպան Խորխե Սաենսի ինքնագոլի շնորհիվ։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր, սակայն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և ապրիլի 13-ին մրցակցի դաշտում կմրցի «Ալավեսի» դեմ։

«Լեգանեսն» ունի 29 միավոր և նախավերջին` 19-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023