Բարսելոնան ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթեց Ման. Սիթիին 🎥

Բարսելոնան ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթեց Ման. Սիթիին 🎥

31/07/2024 - 09:48

ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին կատալոնական «Բարսելոնան» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Հիմնական ժամանակն անցավ գոլառատ և հավասար պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։

«Քաղաքաբնակներից» աչքի ընկան Նիկո Օ’Ռայլին և Ջեք Գրիլիշը։ «Բլաուգրանայից» գոլերը խփել են Պաու Դելգադոն ու Պաբլո Տոռեն։

Ըստ հանդիպման կանոնակարգի` կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։ Հետխաղյա հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու հաղթեցին 4:1 հաշվով։

Հավելենք, որ «Բարսելոնան» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 4-ին և կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։ «Մանչեսթեր Սիթին» նույն օրը հանդիպելու է Լոնդոնի «Չելսիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023