Բարսելոնան դիտարկում է Լևանդովսկուն վաճառելու տարբերակը
«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Barca Universal-ը, «բլաուգրանան» դիտարկում է 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լեհ ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի մարզչական շտաբը դժգոհ է 35-ամյա հարձակվողի խաղից, ով այժմ նախկինի պես արդյունավետ չի գործում։
Նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լևանդովսկուն իրենց շարքերում ցանկանում էին տեսնել Սաուդյան Արաբիան ներկայացնող մի շարք ակումբներ, սակայն լեհ ֆուտբոլիստն անձաբ չցանկացավ հեռանալ «Բարսելոնայից»։
Հաղորդվում է, որ այդ ակումբները դեռևս շարունակում են հետևել նրա խաղին։
Բացի այդ, «կապտանռնագույններն» արդեն ձեռք են բերել բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեին, ով կատալոնական ակումբին միանալու է 2024 թ. հունվարից։
Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 17 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, Վիտոր Ռոկե, տրանսֆերներ