Բարսելոնան գրեթե համաձայնության է հասել Վիլյառեալի պաշտպանի հետ
«Բարսելոնան» շատ մոտ է հերթական գործարքն իրականացնելուն։
Ինչպես հայտնում է իսպանացի հանրահայտ լրագրող Ժերար Ռոմերոն, խոսքը «Վիլյառեալի» աջ պաշտպան Խուան Ֆոյթի մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» անձական պայմանագրի հարցում գրեթե համաձայնության է հասել արգենտինացի ֆուտբոլիստի հետ, ում գործակալին օգոստոսի 16-ին նկատել են Կատալոնիայի մայրաքաղաքում։
Այժմ գործարքի հարցում «Բարսելոնան» բանակցություններ պետք է սկսի նաև «դեղին սուզանավի» հետ, սակայն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, դրանք ավելի բարդ են լինելու։
Ավելի վաղ AS-ը հայտնել էր, որ «Վիլյառեալը» 24-ամյա պաշտպանի վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 42 մլն եվրո, իսկ «Բարսելոնան» պատրաստ է վճարել միայն 30 մլն։
Հավելենք, որ հենց 42 մլն եվրո է նշված Ֆոյթի և «դեղին սուզանավի» միջև գործող պայմանագրում առկա հրաժարագնի կետի հատվածում։
Նշենք, որ Ֆոյթը «Վիլյառեալի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից` անցկացրած 71 խաղում դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Ռոմերո, Խուան Ֆոյթ, Վիլյառեալ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո