Բարսելոնան բանակցություններ է վարել մի շարք հոլիվուդյան կինոընկերությունների հետ

Բարսելոնան բանակցություններ է վարել մի շարք հոլիվուդյան կինոընկերությունների հետ

13/11/2020 - 16:47

Ինչպես տեղեկացնում է լրագրող Սիկե Ռոդրիգեսը, «Բարսելոնայի» ներկայացուցիրները մի շարք հոլիվուդյան կինոընկերությունների հետ բանակցություններ են վարել։ Ակումբը մտադիր է այդ ընկերությունների հետ համաձայնության հասնել։

Բանն այն է, որ կատալոնական ակումբը կինոարտադրությունը դիրտակում է շահույթի նոր աղբյուր և սաքական բրենդի առաջխաղացման եղանակ։ «Բլաուգրանասը» կինոինդուստրիայի շնորհիվ մտադիր է աշխատել ոչ ավել, ոչ պակաս 200 մլն եվրո, որից 100 մլնը ուղղակի ինչ-որ նախագծի իրականացումից, իսկ մյուս 100 մլնը՝ ընդհանուր բիզնեսի զարգացման շնորհիվ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ներկա պահին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և ակումբի սննկացման վտանգ կա։ Այդ խնդրի հիմնական պատճառը դարձել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը, ինչի պատճառով ակումբի եկաումտները նվազել են 14 %-ով։ Այդ հարցը ակումբը փորձում էր աշխատավարձի բյուջեի 190 մլն եվրոյով կրճատմամբ լուծել, սակայն ֆուտբոլիստների համաձայնության չկարացողավ հասնել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023