Բարսելոնան արձակուրդ կտա Պեդրիին
Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» օգոստոսի 22-ին հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Պեդրիին այդ խաղից հետո արձակուրդ է տրվելու։
«Մենք երկար մտածում էինք, թե ինչպես վարվենք Պեդրիի հետ և որոշեինք «Ատլետիկի» դեմ խաղից հետո նրան 2 շաբաթ արձակուրդ տալ։
Նա միանշանակ ունի դրա կարիքը։ Անհնար է խաղալ այդ հաճախանությամբ, ինչպես անում է նա։ Պեդրին արժանի է նվազագույնը երկշաբաթյա արձակուրդի»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Հիշեցնենք` Պեդրին 2020/21 մրցաշրջանում մասնակցել է ոչ ավել, ոչ պակաս 73 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Պեդրի, Ռոնալդ Կուման