Բարսելոնան ավարտին է հասցրել գերմանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկի տրանսֆերը

Բարսելոնան ավարտին է հասցրել գերմանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկի տրանսֆերը

04/08/2023 - 21:12

Գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Նոա Դարվիխը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կամզում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «բալուգրանան» ավարտի է հասցրել 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։

Նշենք, որ Դարվիխը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։

Վերջինս «Ֆրայբուրգի» համակարգում հանդես է գալիս 2017 թվականից, որի Մ-17 թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ վերջերս Հունգարիայում կայացած Մ-17 Եվրոպայի առաջնության շրջանակում Դարվիխն ավագի թևկապով առաջնորդեց Գերմանիայի հավաքականին, որը դարձավ մրցաշարի չեմպիոն, իսկ ինքը` ֆուտբոլիստն, անցկացրած 6 խաղում խփեց 2 գոլ և կատարեց 4 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023