Բարսելոնան անչափ մոտ է Լաուտարոյի տրանսֆերը ձեռքբերելուն
«Բարսելոնան» շատ մոտ է ամառային առաջին ձեռքբերմանը։ Կատալոնական ակումբը Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ «Ինտերի» հետ հասել է գրեթե վերջնական համաձայնության։
Իսպանական Diario Sport պարբերականի մայիսի 5-ի գլխավոր շապիկը նվիրված է եղել արգենտիացի հարձակվողի հավանական տրանսֆերին։ Աղբյորի փոխանցմամբ՝ խաղացողի տրանսֆերի համար միլանյան ակումբին կվճարի 60 մլն եվրո և գործարքում կներառի երկու ֆուտբոլիստի։
Այդ խաղացողների անունները դեռևս հայտնի չեն, սակայն ավելի վաղ խոսակցություններ տարածվեցին, որ իտալական ակումբի շարքերը կհամալրեն Նելսեն Սեմեդուն և Կառլոս Ալենյան, իսկ մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ Միլան կուղևորվեն Խունիոր Ֆիրպոն և Արթուրո Վիդալը։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Խունիոր Ֆիրպո, Կալոս Ալենյա, Նելսոն Սեմեդու, տրանսֆերներ