Բարսելոնան անհավանական է! Բլաուգրանան քարը քարի վրա չթողեց Վալյադոլիդին🎥

Բարսելոնան անհավանական է! Բլաուգրանան քարը քարի վրա չթողեց Վալյադոլիդին🎥

31/08/2024 - 20:53

Իսպանական Լա լիգայի չորրորդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում մրցեց «Վալյադոլիդի» դեմ։

«Բլաուգրանան» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկարցեց, մրցակցին քարի վրա չթողեց` ջախջախելով 7:0 հաշվով։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռաֆինիան, մեկական գոլ էլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ժյուլ Կունդեն, Դանի Օլմոն ու Ֆերան Տորեսը։

Նշենք, որ Ռաֆինիան նաև երկու գոլային փոխանցում կատարեց։

Կատալոնական ակումբը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 12 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Վալյադոլիդը» 4 միավորով 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023