Բարսելոնան ամռանը կվաճառի մի շարք ֆուտբոլիստների
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների։
Ըստ աղբյուրի՝ ակումբը պատրաստ է բաժանվել իր ութ խաղացողներից։ Ակումբը պատրաստ է բաժանվել Արթուրո Վիդալից, Իվան Ռակիտիչից, Սամուել Ումտիտիից, Մարտին Բրեյթվեյթից, Ֆիլիպե Կոուտինիոյից, Անտուան Գրիզմանից, Խունիոր Ֆիրպոյից, ինչպես նաև Նետոյից։
Ակումբը մտադիր է թեթևացնել աշխատավարձերի վրա ծախսվող գումարների չափը, իսկ այս խաղացողների փոխարեն ցանկանում է ձեռք բերել երկու հարձակվողի, երկու պաշտպանի (կենտրոնական և եզրային), ինչպես նաև կենտրոնական կիսապաշտպանի։