Բարսելոնան ամռանը կվաճառի Գրիզմանին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել Անտուան Գրիզմանի ծառայություններից։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» մտադիր է ամռանը ուժեղացնել կազմը, սակայն ակումբը ցանկանում է հնարավորինս քիչ գումար ծախսել, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ճգնաժամ է առաջացել։
Կատալոնական ակումբը մտադիր է վաճառել Ֆիլիպո Կոուտինիոյի տրանսֆերը, ով ներկայումս վարձակալան հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում։ Բացի Կոուտինիոյից՝ «Բարսելոնան» տրանսֆերի կհանի նաև Անտուան Գրիզմանին, ով նախորդ ամռանն է 120 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկոյից»։
Ակումում կարծում են, որ Գրիզմանի ելույթները չեն համապատասխանում նրա համար վճարված գումարին։ Գրիզմանի վաճառքը «բլաուգարանասի» ղեկավարներին թույլ կտա մասամբ վերադարձնել այն գումարը, որը ծախսվել է նրան ձեռք բերելու համար, ինչպես նաև թույլ կտա գումար խնայել այլ խաղացողների աշխատավարձերի համար։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները երբեք անհրաժեշտ չեն համարել Գրիզմանի ձեռքբերումը։ Կատալոնական ակումբը պատրաստ է նրան վաճառել 100 մլն եվրոյի դիմաց, սակայն ակումբի ղեկավարությունը պատրաստ է նաև նրան ընդգրկել այլ տրանսֆերի գործարքում կամ էլ նրան վարձակալությամբ այլ ակումբի տրամադրել։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո