Բարսելոնան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է վերադարձնել Նեյմարին

Բարսելոնան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է վերադարձնել Նեյմարին

09/09/2021 - 14:18

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ հերթական փորձերն է ձեռնարկել։

Ինչպես տեղեկացնում է Le 10 Sport-ը, կատալոնական ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց «Փարիզին» առաջարկել է 80 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թ. օգոստոսին «Բարսելոնայից» է ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Պարի Սեն-Ժերմեն», որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 117 հանդիպում` դառնալով 87 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023