Բարսելոնայի պարտքը գերազանցել է 1 մլրդ եվրոն
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը։
Համաձայն հրապարակված փաստաթղթի՝ ակումբի կարճաժամկետ պարտքը կազմում է 730 մլն եվրո, իսկ ընդհանուր պարտքը՝ 1․2 մլրդ եվրո։
«Բարսելոնան» 265 մլն եվրո պարտք է վարկային կազմակերպություններին, 164 մլն եվրո՝ ակումբի սպորտային անձնակազմին, իսկ 298 մլն եվրո՝ տարբեր այլ ոլորտների ներկայացուցիչներին։
Հատկանշական է, որ կատալոնական ակումբը 2019/20 մրցաշրջանն արվատել է 488․4 մլն եվրո մաքուր պարտքով։
Ակումբի ղեկավարներները պարտատերերի հետ ներկա պահին բանակցություններ են վարում։
«Բարսելոնայի» ներկայացուցիչները ցանկանում են հետաձգել առաջիկա վճարումները, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով, ակումբի ֆինանսական վիճակն էլ ավելի է վատթարացել։
«Կապտանռնագույնները» հույս ունեն, որ կկարողանան հաջորդ վճարումը հետաձգել գոնե մինչև 2021 թվականի հունիս։
# Բարսելոնա, կորոնաճգնաժամ, կորոնավիրուս