Բարսելոնայում կորոնավիրուսի լուրջ համաճարակ է. 7 ֆուտբոլիստներ վարակված են Covid-19-ով
«Բարսելոնան» լուրջ խնդրի առջև է կանգնել, քանի որ ակումբի միանգամից 7 ֆուտբոլիստներ վարալվել են կորոնավիրուսով։
Ակումբը նախ դեկտեմբերի 27-ին հայտարարեց, որ վարակված են Կլեման Լանգլեն ու Դանի Ալվեսը, իսկ դեկտեմբերի 28-ին պարզ դարձավ, որ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել նաև Ժորդի Ալբան։
Այսօր` դեմտեմբեր 29-ին էլ հայտնի դարձավ, որ ևս 4 ֆուտբոլիստներ` Ալեխանդրո Բալդեն, Գավին, Սամուել Ումտիտին և Ուսման Դեմբելեն նույնպես վարակված են կորոնավիրուսով։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս ֆուտբոլիստների մոտ հիվանդությունն ընթանում է առանց բարդացումների, իսկ նրանք ինքնամեկուսացել են։
Հավելենք, որ «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 2-ին։ Այդ օրը «բլաուգրանասը» Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Մալյորկայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Բալդե, Բարսելոնա, Գավի, Դանի Ալվես, Ժորդի Ալբա, Կլեման Լանգլե, կորոնավիրուս, Ուսման-Դեմբելե, Սամուել Ումտիտի