Բարսելոնայի Twitter-յան էջը հաքերական հարձակման է ենթարկվել
Երեկ՝ փետրվարի 15-ին՝ ուշ երեկոյան, ցանցահենները կոտրել էին կատալոնական «Բարսելոնայի» Twitter-ի պաշտոնական էջը։
Ցանցահենների OurMine խումբը ակումբի պաշտոնական էջ մուտք գործելու իրավունք էր ստացել՝ հրապարակելով մի շարք նյութեր։
Կատալոնական ակումբն արդեն երկրորդ անգամ է այս խմբի կողմից հարձակման ենթարկվում։ Առաջին դեպքը գրանցվել էր 2017 թվականին։
Հաքերները կատարել են գրառում, որը կապված է եղել «Բարսելոնայի» նախկին և ՊՍԺ-ի ներկայիս ֆուտբոլիստ Նեյմարի վերաբերյալ․
«Ողջույն, մենք OurMine-ն ենք։ Մենք կարդացինք մի շարք անձնական նամակներ։Կարծես թե Նեյմարը վերադառնում է»,- գրված է եղել հաքերների գրառման մեջ, որը նրանք կատարել են ակումբի տարբեր լեզուներով էջերում, այդ թվում նաև կանանց ֆուտբոլին նվիրված էջում։
Ակումբի արաբական էջում հաքերները պահանջել են նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականը ՝ կիրառելով Bartomeuout հեշտթեգը։



Կատալոնական ակումբի կիբերանվտանգության բաժինն արդեն վերականգնել է էջերը և արձագանքել կատարվածին․