Բարսելոնայի 5 ֆուտբոլիստ և 2 մարզիչ վարակված են եղել Covid-19-ով
Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ հղում կատարելով RAC1 ռադիոկայանին, «Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստ և 2 մարզիչ, որոնց անունները չեն հրապարակվում, վարակված են եղել կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչներից յոթի թեստերը դրական են եղել դեռևս համաճարակի տարածման սկզբնական շրջանում։ Նշվում է, որ բոլոր վարակակիրների մոտ հիվանդությունը եղել է առանց ախտանշանների։
Ներկայում ակումբի բոլոր ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում և պատրաստ են վերադառնալ խաղադաշտ։ Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգան արդեն պաշտոնապես հայտարարել է, որ առաջնությունը վերսկսվելու է հունիսի 11-ին։ Այդ օրը կայանալու է անդալուսական դերբին, որի շրջանակում կմրցեն «Սևիլիան» և «Բետիսը», իսկ «Բարսելոնան» իր հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ հյուրընկալվելով «Մալյորկային»։
# Բարսելոնա, Լա-լիգա, կորոնավիրուս, Մալյորկա