Բարսելոնայի 17-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կլինի 500 մլն եվրո
«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքելու ակումբի 17-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի բոլոր կետերը։ Այն նախատեսված է լինելու մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Պայմանագրում սահմանված է լինելու նաև 500 մլն եվրոյի հրաժարագնի հատուկ կետ։
«Բլաուգրանան» համաձայնագրի երկարաձգման հարցում սկսել է արդեն կնքել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի այդ մասին։
Բերնալն իսպանական Լա լիգայի երրորդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և խաղադաշտից բացակայելու է նվազագույնը 1 տարի։ Վնասվածքից հետո «Բարսելոնան» շարունակում է հույսեր կապել պատանի ֆուտբոլիստի հետ և նրան խոստացել էր երկարաձգել պայմանագիրը։
Մարկ Բերնալը «բլաուգրանայի» սան է և ակումբի համակարգում հանդես է գալիս դեռ 2014 թվականից։ Նա ակումբի հիմնական թիմում նորամուտը նշել է 2024/25 մրցաշրջանում և մասնակցել է 3 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լա-լիգա, Մարկ Բերնալ, Ֆաբրիցո Ռոմանո