Բարսելոնայի 17-ամյա հարձակվողի ծնողների անհավանական էմոցիաներն իրենց որդու խփած գոլից հետո🎥
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։
Հանդիպման հերոս դարձավ «բլաուգրանայի» 17-ամյա հարձակվող Մարկ Գիյուն, ով փոխարինման դուրս գալուց ընդամենը վայրկյաններ անց խփեց իր թիմի հաղթական գոլը։
Հանդիպումից հետո ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեսանյութ է հրապարակել, որտեղ պատանի ֆուտբոլիստի ծնողները չեն կարողանում զսպել էմոցիաներն իրենց որդու խփած գոլից հետո։
Նշենք, որ Գիյուն առաջին հանդիպումն էր անցկացնում կատալոնական ակումբի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Լա-լիգա, Մարկ Գիյու, Ֆաբրիցո Ռոմանո