Բարսելոնայի ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Բարսելոնայի ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

14/08/2020 - 21:51

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Նրա թեստը դրական պատասխանն է ցույց տվել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը որևէ ախտանշաններ չունի և իր տանը ինքնամեկուսացել է։ Խաղացողն իրան լավ է զգում։

Հավելենք, որ 26-ամյա ֆրանսիացի պաշտպանը կատալոնական ակումբի հետ չի մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, քանի որ նախօրոք արդեն վնասվածք էր ստացել։

Հիշեցնենք, որ վերջերս «բլաուգրանասի» ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել էր Covid-19-ով։ Վարակակիրը պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն էր։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023