Բարսելոնայի ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից 📷🎥

Բարսելոնայի ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից 📷🎥

10/07/2023 - 17:27

Այսօր՝ հուլիսի 10-ին, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և «Սյուտատ Էսպորտիվա» մարզաբազայում բուժզննում են անցել:

«Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզումային խմբին միացել են հիմնական թիմի 26 ֆուտբոլիստներ, ովքեր արդեն այսօր երեկոյան առաջին մարզումը կանցկացնեն՝ սկսելով 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական հատվածը:

Նշենք, որ կատալոնական ակումբը միջմրցաշրջանային հատվածում շրջագայության է մեկնելու ԱՄՆ, որտեղ անցկացնելու է չորս ընկերական հանդիպում:

«Բարսելոնա» – «Յուվենտուս», հուլիսի 23, 00:00

«Բարսելոնա» – «Արսենալ», հուլիսի 27, 00:00

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ», հուլիսի 30, 00:00

«Բարսելոնա» – «Միլան», օգոստոսի 2, 00:00

Ակնկալվում է նաև, որ կատալոնական ակումբը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Ժոան Գամպերի գավաթի շրջանակում, որը սովորաբար տեղի է ունենում Լա լիգայի նոր խաղարկության մեկնարկից անմիջապես առաջ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023