Բարսելոնայի ֆուտբոլիստները խոստովանել են, որ չեն իմացել,թե ինչպես խաղան Ռեալի դեմ
Կատալոնական «Բարսելոնայի» խաղացողները հիասթափված են Էլ կլասիկոյում գրանցված արդյունքից։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար անակնկալ է եղել Իսկոյի մեկնարկային կազմում հայտնվելը։ Իսկոն խախտել է կատալոնացիների բոլոր մարտավարական ծրագրերը։ Դաշտի կենտրոնում ունենալով քանակական առավելություն՝ «Ռեալին» հաջողվել է դաշտի կենտրոնու վերահսկել խաղը։
Այսօր տեղի ունեցած մարզման ժամանակ կատալոնական ակումբի խաղացողները արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նշելով, որ նրանք վազում էին ավելի շատ, քան նախատեսված էր և չեն օգտվել մեկ օր ավելի շատ հանգստանալու առավելությունից։ Խաղացողները հանդերձարանում խոստովանել են, որ չեն կարողացել առավելագույնը քաղել տան պատերի առկայությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպման շրջանակում այդպես էլ հաշիվը չբացվեց՝ գրանցվելով գոլազուրկ ոչ-ոքի, ինչը վերջին 17 տարվա մեջ առաջին դեպքն էր, երբ գրանցվում էր նման հաշիվ։
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ռեալ Մադրիդ