Բարսելոնայի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սպորտինգի կազմում
«Բարսելոնայի» վինգեր Ֆրանսիսկո Տրինկաոն կարիերան կշարունակի Լիսաբիոնի «Սպորտինգում»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալական ակումբը գործարքի հարցում «բլաուգրանայի» հետ հասել է վերջնական համաձայնության, որի դիմաց վճարելու է 10 մլն եվրո։
Հաղորդվում է, որ «Սպորտինգն» այդ գումարը վճարելու է 1 տարվա ընթացքում, սակայն դրա փոխարեն 22-ամյա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Բարսելոնան» ունենալու է 50% մասնաբաժին։
Բացի դրանից, «Սպորտինգի» ու «Բարսելոնայի» միջև ստորագրվելիք փաստաթղթերում ներառվելու նաև հատուկ կետ, ըստ որի, կատալոնական ակումբն ունենալու է Տրինկաոյին հետ գնման իրավունք, որի մանրամասները չի հաղորդվում։
Նշենք, որ պորտուգալացի վինգերը մոտ ժամանակներս կմեկնի Լիսաբոն, բուժզննում կանցնի և կստորագրի նախապես համաձայնեցված 5 տարվա պայմանագիրը, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Ֆրանսիսկո Տրինկաոն «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից։ Այդ ժամանակ «կապտանռնագույնները» նրա տրանսֆերի դիմաց «Բրագային» վճարեցին 31 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Սպորտինգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրանսիսկո Տրինկաո