Բարսելոնայի ֆիասկոն.  «բլաուգրանան» պարտվեց նաև Վալյադոլիդին 🎥

Բարսելոնայի ֆիասկոն. «բլաուգրանան» պարտվեց նաև Վալյադոլիդին 🎥

24/05/2023 - 02:00

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «բլաուգրանան» անչափ անհաջող հանդիպում անկացրեց և 1:3 հաշվով պարտություն կրեց մրցակցից։

Տանտերերի գոլերը խփեցին Կայլ Լարինն ու Գոնսալո Պլատան, իսկ հյուրերի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը գրավեց սեփական դարպասը։

Խավիի թիմի միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո «Վալյադոլիդը» վաստակեց 38 միավոր, լքեց վտանգավոր գոտին և բարձրացավ 17-րդ հորիզոնական։

«Բարսելոնան», 85 միավորով, շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023