Բարսելոնայի տրանսֆերային գլխավոր նպատակը
«Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակն այժմ Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկոլ Վիլիամսին ձեռք բերելն է։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է` «բլաուգրանան» հուսով է, որ գործարքի հարցում մոտ օրերս համաձայնության կհասնի բասկյան ակումբի հետ։
Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Դեկուն նախորդ շաբաթ հանդիպել է 22-ամյա եզրային հարձակվողի գործակալին։ Այժմ կողմերը պետք է բանակցեն ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի շուրջ։
«Բարսելոնան» մտադիր է գործել որքան հնարավոր է արագ, քանի որ ակումբում մտավախություն ունեն, որ «Արսենալն» ու «Չելսին» կխառնեն խաղաքարտերը։
«Կապտանռնագույնները» այժմ կենտրոնացած են միայն Վիլիամսին ձեռք բերելու հարցում ու այլ գործարքներին, այդ թվում` Ժոաու Կանսելուի տրանսֆերին վերադառնալու են միայն «Ատլետիկի» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ «Բարսելոնան» Վիլիամսի համար մղվող պայքարում արդեն առաջ է անցել «Չելսիից»։ Կողմերը նաև «5+1» ձևաչափով պայմանագիր են համաձայնեցրել։ Կատալոնական ակումբը երիտասարդ վինգերին կարող է ձեռք բերել` վճարելով նրա պայմանագրով սահամանված 58 մլն եվրո հրաժարագինը։
Հիշեցնենք, որ Նիկո Վիլիամսն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն` մրցաշարի 6 խաղում դառնալով 2 գոլի ու 1 ասիստի հեղինակ։ Նա ճանաչվել էր Եվրո-2024-ի եզրափակիչի` Գերմանիայի դեմ հանդիպման (2:1) լավագույն ֆուտբոլիստ։
Վիլիամսը 2023/24 մրցաշրջանում «Ատլետիկի» կազմում 37 խաղում խփել է 8 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Նիկո Վիլիամս, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո