Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը կգլխավորի Ինտեր Մայամին
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու արգենտինացի մասնագետ Խավիեր Մասկերանոն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 40-ամյա մասնագետը համաձայնել է գլխավորել ամերիկյան ակումբը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքելու։
Մասկերանոն «Ինտեր Մայամիում» փոխարինելու է Խերարդո Մարտինոյին։ Վերջինս անձնական խնդիրների պատճառով լքելու է պաշտոնը։
Խավիեր Մասկերանոն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բարսելոնայի» (2010-18 թթ., 334 խաղ, 1 գոլ, 8 ասիստ), «Լիվերպուլի» (2008-10 թթ., 139 խաղ, 2 գոլ, 7 ասիստ) և Արգենտինայի հավաքականում (2003-18 թթ., 147 խաղ, 3 գոլ) կազմում ունեցած մրցելույթներով։
Մասկերանոն 2022 թ. հունվարից մարզում էր Արգենտինայի Մ-23 տարեկանների հավաքականը։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիում» հանդես են գալիս «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Ժորդի Ալբա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լիվերպուլ, Լուիս-Սուարես, Խավիեր Մասկերանո, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Սերխիո Բուսկետս