Բարսելոնայի որոշ ֆուտբոլիստներ հրաժարվում են լքել ակումբը
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է հրաժեշտ տալ մի շարք ֆուտբոլիստների, սակայն խաղացողները չեն ցանկանում լքել ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է վաճառել կամ տրանսֆերային գործարքներում ընդգրկել Անտուան Գրիզմանին, Իվան Ռակիտիչին, Արթուրին և Սամուել Ումտիտիին։
Սակայն, այդ խաղացողները չեն ցանկանում լքել Կատալոնիայի մայրաքաղաքը և ցանկանում են մնալ ակումբում։
# Անտուան-Գրիզման, Արթուր, Բարսելոնա, Իվան Ռակիտիչ, Սամուել Ումտիտի