Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստները հաղթանակ են պարգևել Բետիսին 🎥
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բետիսը» տանը մրցել է «Լեգանեսի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։
Անդալուզյան ակումբից հաղթական գոլերը 74-րդ ու 86-րդ րոպեներին խփել են «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Էզ Աբդեն և Վիտոր Ռոկեն։
Վերջինս, առհասարակ, առաջին գնդակ է խփել Սևիլիան ներկայացնող ակումբի կազմում։ Նա ամառային տրանսֆերային պատուհանին է «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել «Բետիս»։
19-ամյա ֆուտբոլիստն 2024 թ. ձմռանն էր բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից» 40 մլն եվրոյով համալրել կատալոնական ակումբի կազմը, մասնակցել 16 հանդիպման, խփել 2 գոլ։
22-ամյա Էզ Աբդեն 2021-22 թթ. եղել է «Բարսելոնայի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 14 խաղում խփել է 1 գոլ։
Հատկանշական է, որ Աբդեին գոլային փոխանցում կատարել է «Բարսելոնայում» հանդես եկած Հեկտոր Բելերինը։ Նա «բլաուգրանայում» խաղացել է 2022 թ. սեպտեմբերից 2023 թ. հունվար` 7 խաղում աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
Մանուել Պելեգրինիի գլխավորած «Բետիսը» վաստակել է 5 միավոր և 9-րդ տեղում է, «Լեգանեսը» նույնքան միավոր ունի ու 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբդեսամադ Էզալզուլի, Բարսելոնա, Բետիս, Էզ Աբդե, Լա-լիգա, Լեգանես, Հեկտոր Բելերին, Մանուել Պելեգրինի, Վիտոր Ռոկե