Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը տուգանայինի իրացումից հետո🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։
Հանդիպման հերոս դարձավ սանկտպետերբուրգցիների հարձակվող Մալկոմը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
Հատկապես տպավորիչ ստացվեց բրազիլացի վինգերի առաջին գնդակը, երբ 12-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։
Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Բարսելոնայի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2018-19 մրցաշրջանում` անցկացրած 24 խաղում դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Զենիթ, Մալկոմ, Նիժնի Նովգորոդ, ՌՊԼ