Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց ԱՊԼ-ն ներկայացնող ակումբ
«Բետիսի» կենտրոնական պաշտպան Չադի Ռիադը տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»
Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարոկկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «արծիվները» 20-ամյա պաշտպանի տեղափոխության համար անդալուզյան ակումբին վճարել են 15 մլն եվրո։
Նշենք, որ Ռիադը 2023/24 մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս «Բետիսի» կազմում։ Երիտասարդ պաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում էր «Բարսելոնային»։ Սևիլիան ներկայացնող ակումբը «բլաուգրանայից» 3 մլն եվրոյով գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։
Չադի Ռիադը միայն մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» հիմնական թիմում։ Նա հանդես է եկել կատալոնական ակումբի երիտասարդական և Մ-19 թիմերում` 46 խաղում խփելով 4 գոլ։ Պաշտպանը 2023/24 մրցաշրջանում «Բետիսի» կազմում մասնակցել է 30 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Չադի Ռիադ, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես, Ֆաբրիցո Ռոմանո