Բարսելոնայի նախկին հարձակվողի շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլը🎥

Բարսելոնայի նախկին հարձակվողի շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլը🎥

12/09/2022 - 12:54

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 8:0 հաշվով ջախջախեց «Օրենբուրգին»։

Հանդիպման 59-րդ րոպեին Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբի կազմից շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մալկոմը` խփելով իր թիմի 7-րդ գոլը։

Հիշեցնենք, որ 25-ամյա վինգերն առավել հայտնի է «Բարսելոնայի» կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկը կրել է 2018/19 մրցաշրջանում, ինչից հետո 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Զենիթ»։

Մալկոմը «բալուգրանայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում` դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023